Արցախի հիմնախնդրի հետ կապված մտահոգություն չունեմ. Մարուքյանն ու Փաշինյանն ԱԺ-ում առանձնազրույց են ունեցել

Handipum

  Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի հետ: 

Հանդիպումից հետո Կառավարությանը ղեկավարը հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին: 

Էդմոն Մարուքյանը լրագրողներին ասաց, որ միասին սուրճ են խմել և զրուցել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին:

Նա նշեց, որ նախօրեին այդ խնդրի շուրջ զրույց է ունեցել նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: 

«Հրապարակային հայտարարություններից դուրս որևէ մտահոգիչ բան չկա: Ինձ համար Արցախի հիմնախնդրի վերաբերյալ եղած շահարկումները փարատված էին նախկինում, հիմա էլ են փարատված: Այս պահին ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված, որևէ փաստաթուղթ չի բանակցվում»,- ասաց Էդմոն Մարուքյանը: 

Նրա խոսքով՝ ըստ էության, Արցախի հարցում բոլորը համախմբված են, տարաձայնություններ չունեն:

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։