Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը հանրային քննարկման կներկայացվի սեպտեմբերին

Sahmanadrutyun

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում, ի պատասխան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հարցին, անդրադարձավ 2019-ին ստեղծված Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ընթացիկ աշխատանքներին:

Նախարարը նշեց, որ հանձնաժողովն աշխատում է փոփոխությունների հայեցակարգի մշակման ուղղությամբ, փաթեթի նախնական տարբերակը պետք է պատրաստ լինի սեպտեմբերին: Նրա խոսքով՝ կլինեն հանրային քննարկումներ, և արդեն հաջորդ տարի Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կներկայացվի ամբողջությամբ:

Ռ. Բադասյանն ասաց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ հանձնաժողովի նիստերն անցկացվում են տեսակապի միջոցով, և պատշաճ ժամկետում հայեցակարգը պատրաստ կլինի:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…