Զարհուրելի դեպք Արագածոտնի մարզում. 59-ամյա հայրը կասկածվում է իր 16-ամյա տղայի նկատմամբ պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ

Zarhureli depq

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում մարզի գուղերից մեկի 59-ամյա տղամարդու կողմից իր 16-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ նշված գյուղը սպասարկող ոստիկանության տարածքային բաժնի համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները տեղեկություններ են ստացել, որ 59-ամյա Վալերիկ Ս-ն սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր տղայի կատմամբ։ Վալերիկ Ս-ն մայիսի 7-ին հայտնաբերվել ու բերման է ենթարկվել տարածքային ոստիկանություն, որտեղ ճիվաղը խոստովանել է, որ 2019 թվականի օգոստոսից մինչև այս տարվա մարտ պարբերաբար նմանատիպ գործողություններ է կատարել իր տղայի նկատմամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ոստիկանության տարածքային բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…