Կրակոցներ Լոռու մարզում. Վանաձորում գտնվող «Աստերի» խորտկարանի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. բերման ենթարկվածների մեջ է Վանաձորում հայտնի «Գլազը»

krakocner Lorium

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 14-ին, կրակոցներ են հնչել Վանաձորում: Ժամը 13:45-ի սահմաններում Մյասնիկյան փողոցի 5/5-1 հասցեում գտնվող «Աստերի» խորտկարանի հետնամասում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ ոստիկանապետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում նշված խորտկարանի հետնամասում Վանաձոր քաղաքի բնակիչներ, 47-ամյա Տիգրան Մելքոնյանը, 38-ամյա Ռոման Գրիգորյանը, 33-ամյա Լևոն Զուլոյանը, 34-ամյա Անուշավան Զաքարյանը, 41-ամյա Դավիթ Ավետիքյանը, 31-ամյա Վլադիմիր Հարությունյանը, դեռևս ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ մասնակիցներից Վ. Հարությունյանը իր մոտ գտնվող, դեռևս չպարզված տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել՝ այդ կերպ խախտելով նաև հասարակական կարգը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են Ռ. Գրիգորյանին և Դ. Ավետիքյանին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանութան Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Դ. Ավետիքյանը Վանաձորում հայտնի է «Գլազ» մականվամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…