ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ.

opel

 Մայիսի 15-ին, ժամը 21։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Սարո Մ․, ծնված 1991 թ․) և «Opel Astra G» (վարորդ՝ Գագիկ Ա․, ծնված 1987 թ․) մակնիշերի ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորները (Քրիստինե Մ., ծնված 1989 թ․, Աննա Ա․, ծնված 1990 թ․ և Գագիկ Ա․, ծնված 1987 թ․) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասախան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» (վարորդ՝ Գագիկ Ա․) մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…