Արտակարգ դեպք Սյունիքում. «ծնոտի բազմաբեկորային կոտրվածք»՝ հրազենից

cnot

 Սյունիքի մարզում, երեկ՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 03։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ծնոտի բազմաբեկորային կոտրվածք, ստորին ծնոտի շրջանի պատռած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Շ-ն է։ Պարզվել է նաև, որ վերջինս իր բնակության վայրի վարչական տարածքում գտնվող «Թուրուսի խութ» կոչվող վայրում «ԱԿՍ» տիպի ինքնաձիգով կրակել է իր ծնոտի շրջանին, ինչի հետևանքով էլ վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով՝ կարճ ժամանակ անց Գորիսի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Սամվել Շ-ի ընկեր, համագյուղացի, 53-ամյա Ռոմիկ Գ-ն և ոստիկաններին է ներկայացրել նշված ինքնաձիգը՝ դատարկ պահունակով, և հայտարարել, որ դրանք գտել է նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում, Սամվել Շ-ի կրծքավանդակի վրա դրված։

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Related Posts

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 23-ին` ժամը 22:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ…