Երեք մեքենայի մասնակցությամբ վթար Գյումրիում․ Porsche Cayenne-ներից մեկը հայտնվել է մայթին

porsche

Մայիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի թիվ 5/7 հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչ, 60-ամյա Տիգրան Առաքելյանի վարած Opel մակնիշի 36 ՏC 163 համարանիշի, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 29-ամյա Ռաֆիկ Գևորգյանի վարած Porsche Cayenne մակնիշի 20 ԼՕ 011 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարեն Հարությունյանի վարած Porsche Cayenne մակնիշի 18 RR 080 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներ Տ. Առաքելյանն ու Ռ. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Porsche Cayenne-ներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել մայթեզրի ծաղկամաններն ու հայտնվել մայթին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Porsche Cayenne 18 RR 080 համարանիշի ավտոմեքենան եղել է կայանված։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…