Օդային հաղորդակցության վերաբացումը նախնական նախատեսվում է հուլիսի կեսից

Odahaghordakcutyun

Հայաստանի օդային հաղորդակութունը նախնական ժամկետով նախատեսվում է վերաբացել հուլիսի կեսերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Մոտակա նիստերին կքննարկվի զբոաշրջության ոլորտի հետ կապված քայլերի պլանավորումը և օդային հաղորդակցության վերաբացման հետ կապված հարցերը: Նախնական քննարկումների արդյունքում ենթադրվում է, որ նախնական ժամկետները լինելու են ամառվա կեսերից, այսինքն հուլիսի կեսերից»,-ասաց պարետը:

Նրա խոսքով՝ կլինի համապատասխան կանոնների մշակում, որոնք կարող են հնարավորինս վարակի տարածման ռիսկը նվազեցնել, երբ խոսքը գնում է զբոսաշրջության ոլորտի մասին:

Աննա Գրիգորյան

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…