Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երևան երթուղով ՀՀ է վերադարձել 214 քաղաքացի

Veradardz

Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երևան երթուղով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 ՀՀ քաղաքացի։ Այս մասին հայտնում է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջը։

«Մայիսի 30-ին, LAX օդակայանից, Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան մեկնեց 70 ՀՀ քաղաքացի։ Կազմակերպական հարցերում ՀՀ քաղաքացիներին աջակցություն են ցուցաբերում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության աշխատակիցները։ Չվերթներն իրականացնող KLM և Belavia ավիաընկերությունների հետ ՀՀ գլխավոր հյուպատոսության ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ ՀՀ քաղաքացիները Ամստերդամում շենգենյան արտոնագրի կարիք չեն ունենում և օգտվում են տարանցիկ գոտուց։

Հունիսի 1-ին, նույն երթուղիով Հայաստան վերադարձավ ևս 23 ՀՀ քաղաքացի։ Նշված պայմանավորվածություններով չվերթներն իրականացվում է մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։

Այդպիսով, Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երևան երթուղիով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 ՀՀ քաղաքացի։ Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին»,-ասված է հայտարարության մեջ։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…