Վարակված ժամկետային զինծառայողները բուժվել են. Գաբրիել Բալայան

bujvel en

ՀՀ զինված ուժերում նոր կորոնավիրուսով (COVID-19) վարակված են հիմնականում պայմանագրային զինծառայողները և սպայական որոշակի կազմը։ Եղել են նաև վարակման դեպքեր ժամկետայինների շրջանում, սակայն նրանք բուժվել են։

Այս մասին հունիսի 3-ին Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել

Աժ ելույթից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում էլ փոխնախարարը հայտարարեց, որ զորակոչի բուն համալրման փուլը սկսելու է հուլիսի 1-ից, իսկ զինծառայողները թեստավորվելու են, եթե դրա համար լինի բժշկական ցուցում։

Փոխնախարարը նաև նշեց, որ զորակոչն իրականացնելու գործընթացում որոշակի փոփոխություններ են մտցվել․

«Այլևս չի թույլատրվելու ծնողների և հարազատների մուտքը կենտրոնական հավաքակայան, բայց մենք հանձնառություն ենք վերցրել և բոլոր զորակոչային և զորահավաքային ծառայությունների տարածքային ստորաբաժանումներում տեղադրել ենք մոնիտորները, և ուղիղ կապով, ցանկացած մարզում և ցանկացած համալրման տարածքային ստորաբաժանումում ծնողները կարող են հետևել, թե ինչպես է ընթանում զորակոչը։ Օնլայն՝ իհարկե, գաղտնագրված կապի միջոցով կարողանալու են հետևել, թե որտեղ է վիճակահանությամբ նախորոշվելու իրենց զինակոչիկը»,֊նշեց Բալայանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 1-ից մեկնարկում են զորակոչի նախապատրաստական աշխատանքները։ Իսկ հուլիսից մինչև օգոստոսի 30-ն արդեն զորքեր կզորակոչվեն նրանք, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, ինչպես նաև նրանց, որոնց տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը։

 

razm.info

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…