Գագիկ Խաչատրյանն ու նրա գործարար որդիները դատի են տվել Փաշինյանի աշխատակազմին. «Փաստինֆո»

Dati e tvel

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներն ու Գագիկ Խաչատրյանը հայցադիմում են ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանի գործարար որդիները պահանջում են պարտավորեցնել վարչապետի աշխատակազմին՝ ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտության համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 2-ին ու մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։

կայքի տեղեկություններով՝ հայցադիմումի առարկան ՀՀ վարչապետի անունից մամուլի խոսնակի հնչեցրած հայտարարությունն է։

«ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն»,- ապրիլի 28-ին հայտարարել է Մանե Գեւորգյանը։

Ընդդեմ Վարչապետի աշխատակազմի հայցադիմում են ներկայացրել Գագիկ Խաչատրյանը եւ նրա գործարար որդիները՝ Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…