Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Porsche Cayenne-ն ու Lada-ն. կան վիրավորներ, որոնցից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել Վանաձորի փրկարարները.

Vtar

Երեկ՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10 կմ հատվածում՝ Լերմոնտովո գյուղի տարածքում, ավտովթար է տեղի է ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև՝ թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ դեռևս անհատ հանգամանքներրւմ բախվել են Երևանի բնակիչ՝ 37-ամյա Վահե Աշոտյանի վարած Porsche Cayenne մակնիշի և Ֆիոլետովո գյուղի բնակիչ՝ 24-ամյա Միխայիլ Դյակոնովի վարած Վազ 2115 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Մ. Դյակոնովը նրա ուղևորներ՝ Ֆիոլետովի գյուղի բնակիչ՝ 23-ամյա Վասիլի Նովիկովը և Վանաձորի բնակիչ՝ 28-ամյա Ալեքսանդր Բոլոտինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքն ու վիրավորներից 2-ին քաղաքացիների օգնությամբ պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն վթարի վայր ժամանած Վանաձորի հիվանդանոցի շտապօգության ավտոմեքենային։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Գ. Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

 

shamshyan.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…