Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Isuzu-ն մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. մահացածին ու 3 վիրավորներից 2-ին հայտնաբերել են մեքենայից դուրս.

Vtar

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, Isuzu մակնիշի 91 XX 666 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ փրկարարները: Մահացածին ու վիրավորներից երկուսին քաղաքացիներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

*** 29/06/2020

09։00  ֆոտոլրագրողը հայտնեց, որ ճանապարհային ոստիկանությունն ու Սևանի քննչական բաժինը պարզել են՝ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Ավան 3-րդ փողոցի բնակիչ՝ 29-ամյա Վահե Մնացականյանը։ Վթարի հետևանքով Վ. Մնացականյանը, ուղևորներ՝ Երևան քաղաքի Ավան 3-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Հակոբ Մնացականյանը, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի բնակիչ, 29-ամյա Կարեն Չիլինգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Հմայակ Համբարձումյանը տեղում մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. և Հ. Մնացականյանները հարազատ եղբայրներ են։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…