Բախվել է երկու ավտոմեքենա․ ինը տուժածները հոսպիտալացվել են

9 tujac7

Հուլիսի 1-ին, ժամը 18:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Զեդեյա գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի մոտ 133-րդ կմ-ին բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» (վարորդ՝ Էդիկ Ա., ծնված 1966 թ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Ալիկ Հ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

«Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Արմինե Ս.-ն (ծնված 1968 թ.), Սաիդա Ա.-ն (ծնված 1980 թ.) և Ռուզան Ա.-ն (ծնված 1982 թ.), «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Նարեկ Գ.-ն (ծնված 1991 թ.), Կարինե Դ.-ն (ծնված 1960 թ.), Մերի Ա.-ն (ծնված 1982 թ.) և Վահրամ Հ.-ն (ծնված 1979 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲԿ, այնուհետև՝ Մերի Ա.-ն և Վահրամ Հ.-ն տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, իսկ Արմինե Ս.-ն՝ Երևան քաղաք։

Բժիշկները Մերի Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վահրամ Հ.-ինը՝ կայուն: Մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Ford» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…