Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին

Razmardyunaberutyun

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանին՝ պաշտպանության ոլորտում գիտության հնարավոր ներուժի կիրառումը քննարկելու նպատակով:

Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Անի Ապրահամյանի դերը գիտության առաջընթացի գործում՝ Հայաստանում և աշխարհում: Իր խոսքում Դավիթ Տոնոյանը նշել է. «Հարգելի պրոֆեսոր, երկար ժամանակ է հետևում եմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ձեռքբերումներին և հիացած եմ հաջողություններով: Ի սրտե ցանկանում եմ ուրվագծել գործնական հեռանկարները: Արագ փոփոխվող աշխարհում ցանկալի արդյունքի կարող ենք հասնել միասնական ջանքերի շնորհիվ: Բոլոր գործերում կարևոր է ճշգրտությունն  ու արագությունը: Դրան զուգահեռ` ցանկալի է տեսանելի դարձնել քվանտային տեխնոլոգիաների ներդրումը»:

Անի Ապրահամյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Դավիթ Տոնոյանին՝ երկարաժամկետ ծրագրերի շուրջ համագործակցության պատրաստակամության համար և, մասնավորապես, նշել. «Պարոն նախարար, շնորհակալ եմ ջերմ ընդունելության և Ձեր կողմից առաջարկած գաղափարների իրագործման համար, որոնք մեծ հաջողություններ են բերել պաշտպանության ոլորտին: Միևնույն ժամանակ շնորհակալ եմ, որ իրատեսական եք համարում գիտության և ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ ջանքերի գործադրումը: Պատրաստ ենք միասնական ուժերով նոր հաջողություններ գրանցել»:

Հանդիպմանը կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մի շարք ուղղություններով համագործակցելու վերաբերյալ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…