Իսրայելում 80.000-անոց բողոքի ցույց է անցկացվել. ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել. The Jerusalem Post

miting

Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվի կենտրոնական՝ Իցհակ Ռաբինի անվան հրապարակում հուլիսի 11-ին մոտ 80.000-անոց բողոքի ցույց է անցկացվել. հազարավոր քաղաքացիներ իրենց դժգոհությունն են արտահայտել կորոնավիրուսի պայմաններում կառավարության վարած քաղաքականության դեն: Ինչպես հաղորդում է The Jerusalem Post պարբերականը, բողոքող քաղաքացիները պնդում են, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ֆինանսների նախարար Իսրայել Քաթցը չեն կատարել տրված խոստումները, կորոնավիրուսի պայմաններում ձախողել են հակաճգնաժամային քաղաքականությունն ու ֆինանսական աջակցություն չեն տրամադրել համաճարակից տուժածներին: Հնչել են նաև վարչապետ Նեթանյահուհի հրաժարականի կոչեր: Գիշերը, երբ հանրահավաքը ավարտվել է, մի շարք ցուցարարներ փողոցներ են փակել, բախումներ են սկսվել ոստիկանների հետ, վերջինների կողմից ցուցարարները ձերբակալվել եմ: 

shamshyan.com 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…