Ձերբակալվել է Վստրեչի Ապերը․ Hraparak

Aper

Այսօր, առավոտյան ժամը 7-ին իր տանը ձերբակալվել է Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը: Նա մոտ 4 ամիս փախուստի մեջ էր, հետախուզման տակ: Որոշ ժամանակ նա գտնվում էր Վրաստանում, երեկ որոշել է վերադառնալ: Ընկերներին ասել է, որ թոռանն է կարոտել: Հենց իր տանն էլ ձերբակալվել է: Նրա նկատմամբ հետապնդում է իրականացվում արդեն մոտ 2 տարի: Այս մասին հայտնում էHraparak.am-ը։

Վերջերս իրավապահները հաղորդագրություն տարածեցին, թե նրա նկատմամբ կիրառված համաներման հիմքում նորածնին հայր ճանաչելու որոշումն է դրված, իրավապահները գենետիկական անալիզ էին արել և պարզել, որ նա երեխայի հայրը չէ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…