ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

vtar

Հուլիսի 13-ին, ժամը 16։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Արթուր Ն․, ծնված 1979 թ․) և «Kia» (վարորդ՝ Արթուր Հ․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Kia» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Անահիտ Գ․-ն (ծնված 1990 թ․), Սուսաննա Հ․-ն (ծնված 2011 թ․), Լիլիթ Հ․-ն (ծնված 2014 թ․) և Հակոբ Հ․-ն (ծնված 2019 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…