ՃՏՊ Ուլնեցու և Սևակի փողոցների խաչմերուկում․ կան տուժածներ

Ulneci

Հուլիսի 21-ին, ժամը 19։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուլնեցու և Սևակի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Աշոտ Ս․) և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Արմեն Շ․, ծնված 1975 թ․)։ ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Ժիրվարդ Գ․, Հակոբ Ս․ և Գրիգոր) և Արմեն Շ․-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Փրկարարները Ժիրվարդ Գ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են «Skoda» մակնիշի ավտոմեքենան և փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…