Ucom-ի բաժանորդները 105 մլն դրամ կփոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

bajanordneri koghmic

Ucom ընկերությունն իր բաժանորդների անունից 105 միլիոն ՀՀ դրամ կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ հաշվի առնելով վերջինիս գործունեության ուղղությունը և արդիականությունը։ Որոշումն ընդունվել է Ucom-ի ֆիքսված կապի բաժանորդների կողմից իրականացված անվճար SMS-քվեարկության և զանգերի միջոցով հավաքագրված արդյունքների հիման վրա։

Անանուն SMS-քվեարկությունն իրականացրել է «Նիկիտա Մոբայլ» ընկերությունը՝ 1004 կարճ համարին գումարի տնօրինման վերաբերյալ բաժանորդների կարծիքը հավաքագրելու միջոցով։ 105 մլն դրամը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցելու օգտին քվեարկել է բազմահազար բաժանորդների 74.85 %-ը, իսկ գումարը բաժանորդների միջև բաշխելու օգտին՝ 25.15 %։ 

«Չնայած ընկերության համար այս բարդ ժամանակահատվածին՝ մեծ թվով աշխատակիցների միաժամանակյա հեռանալուն, տեխնիկական և ֆինանսական մարտահրավերներին, ընկերությունը շարունակական ջանքեր է գործադրել բոլոր խնդիրները լուծելու ուղղությամբ։ Մենք չէինք ցանկանա, որ ներքին գործընթացների և կարգավորման աշխատանքների հետևանքները տեսանելի դառնային բաժանորդների համար, ինչի համար  ներողություն ենք խնդրում։ Մենք իսկապես երախտապարտ ենք մեր բաժանորդներին դրսևորած համբերատարության, ցուցաբերած ըմբռնման և հավատարմության համար, իսկ դրամական միջոցների հատկացման վերաբերյալ որոշումն էլ շնորհակալություն հայտնելու մեր տարբերակն է։ Բաժանորդների ճնշող մեծամասնությունը գերադասել է 105 մլն դրամն ամբողջությամբ փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և դրանով աջակցել երկրի արդիական խնդիրներից մեկի լուծմանը», — նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

«Յուքոմ» ՓԲԸ

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…