Դանակահարություն Երևանում. 18-ամյա բասկետբոլիստի վիճակը ծանր է

Baketbolist

Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 18-ամյա Վարդան Մ-ն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նա բասկետբոլիստ է։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Այգեստան 11-րդ փողոցի 255 հասցեի մոտ Վարդան Մ-ն, նրա եղբայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Անտուան Մ-ն, Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Անդրանիկ Ո-ն, 19-ամյա Ռուդիկ Ա-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանության մեջ են մտել Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Էդվարդ Մ-ի, 23-ամյա Ստեփան Ս-ի և Արմին Ադամ-Մեգերդիճյանի հետ, որի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածել է Վարդան Մ-ի կրծքավանդակին։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…