ՀՀ կառավարությունը ճգնաժամի ընթացքում արդեն 144,5 մլրդ դրամ է ներարկել տնտեսություն

nerarkum tntesutyun

ՀՀ կառավարությունը օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22 ծրագրերի արդյունքում շահառուներին ընդհանուր առմամբ հասանելի է դարձել 144.5 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 մլրդ դրամ, տնտեսական միջոցառումներով՝ 17.5 մլրդ դրամ, ևս 19.9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել։ «Այսինքն՝ մենք տրամադրել ենք բանկերին, որպեսզի ավելի լավ պայմաններով վարկավորեն գյուղատնտեսական ոլորտը, բիզնեսը և այլ բնագավառներ», — ասաց վարչապետը։ Սուբսդիավորվել են նաև կրթության ոլորտում ուսման վարձերի նպատակով տրամադրվող վարկերը:

«Տնտեսական միջոցառումների շրջանակում՝ կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցների արդյունքում, բանկերի կողմից մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել բիզնեսին: Այսինքն, նկատենք, որ այս ճգնաժամային իրավիճակում ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ ներարկել ենք տնտեսություն, որը բավականին շոշափելի գումար է Հայաստանի չափանիշներով»,- շեշտեց վարչապետը:    

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս երկու միջոցառում: Դրանք ուղղված են զբոսաշրջային ոլորտում աշխատատեղերի պահպանմանն ու գինեգործության ու կոնյակագործության բնագավառի ընկերություններին սուբսիդավորված վարկերի տրամադրմանը: 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…