Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Medal

Օրերս Ucom ընկերության աշխատակից Ն․Հարությունյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով՝ դարձնելով Ucom-ը առաջին կորպորատիվ ընկերություն, որն արժանացել է գերատեսչական այդ բարձր պարգևի։  

«Ucom ընկերության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Ն․ Հարությունյանին աշխատանքային պարտավորությունների շրջանակում առաջացած մարտահրավերներն արհեստավարժ կերպով հաղթահարելու և արտաքին գործընկերների շրջանում Ucom-ի գործարար համբավը բարձր պահելու համար», — նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։ 

«Համագործակցության համար» մեդալով պարգևատրված Ն․ Հարությունյանը մասնագիտական օգնություն է ցուցաբերել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների, մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություններին՝ կատարված հանցագործությունների ընթացքում էլեկտրոնային ապացույցների լիարժեք և օպերատիվ ստացման և բացահայտման գործունեության ապահովման ընթացքում,  ունի ՀՀ ՔԿ հետ երկարամյա գործակցության փորձ ու զգալի ավանդ: Ն. Հարությունյանի կատարած աշխատանքը նշանակալի դեր է ունեցել վերջին շրջանում բազմադրվագ և հասարակական հնչեղություն ունեցող մի քանի քրեական գործերի բացահայտման համար:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…