ՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

kan tujacner

Օգոստոսի 22-ին, ժամը 22։14-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ նոր կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են 2 ավտոմեքենա. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արամ Ա․, ծնված 1984 թ.) և «Mercedes Benz A» (վարորդ` Նարեկ Ն․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մարինե Մ․-ն (ծնված 1990 թ․), Վարդան Ա․-ն (ծնված  2010 թ․), Վահան Հ․-ն (ծնված 2012 թ․) և Տաթև Թ․-ն (ծնված 1992 թ․) հոսպիտալացվել են Եղվարդի ԲԿ, որտեղ բժիշկները Վահան Հ․-ի և Արամ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…