Մայր և որդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

qnchakan komite

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 42-ամյա բնակչին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 42-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով իր կողմից շահագործվող «ԲՄՎ 525Ի» մակնիշի ավտոմեքենան, 2020թ.մայիսի 10-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Երասխահուն-Վարդանաշեն ճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին հակասող գործողություն՝ վարել է տեսանելիությանը համապատասխանող թույլատրելի արագությունը գերազանցող արագությամբ, դուրս է եկել հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և բախվել  Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի 27-ամյա բնակչի կողմից վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենային: Իր գործողություններով պայմանավորելով տվյալ վթարի առաջացումը և ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից՝ 27-ամյա վարորդին և 65-ամյա  ուղևորին՝ վերջինիս մորը՝ անզգուշությամբ պատճառել է մահ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 42-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված  չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…