Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

niva

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճի «Florence» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Հրազդանի կիրճում գտնվող մարզասարքերի մոտակայքում «NIVA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Ս․, ծնված 1998 թ․) բախվել է անվադողի՝ դուրս գալով ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել ծառին և շրջել այն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ծառը մասնակի հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը։

Հայկ Ս․-ն հրաժարվել է բուժօգնությունից։ 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…