ՀՀ-ի առաջարկով ՌԴ-ն ԵԱՏՄ երկրների միգրանտներին կթույլատրի աշխատել ազգային վարորդական վկայականով

rd um

Ռուսաստանը Հայաստանի առաջարկով որոշում է կայացրել ԵԱՏՄ անդամ պետություն ներկայացնող միգրանտներին թույլատրել գործունեություն ծավալել ազգային վարորդական իրավունքի վկայականներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը մշակել է օրինագիծ, որը թույլ կտա Եվրասիական տնտեսական միության երկրներից միգրանտներին աշխատել Ռուսաստանում որպես վարորդ՝ օգտագործելով ազգային վարորդական իրավունքի վկայականը:

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կարգավորող իրավական ակտերի նախագծերի դաշնային կայքում:

Այսպիսով, օրինագիծը փոփոխություններ է մտցնում «Ճանապարհային անվտանգության մասին» դաշնային օրենքում և բացառում տրանսպորտի կառավարման սահմանափակումները «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների, ինչպես նաև այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությամբ սահմանվում է ռուսաց լեզվի օգտագործումը որպես պետական կամ պաշտոնական լեզու»:

Նախաձեռնության տեքստի համաձայն՝ միության անդամ պետությունների վարորդական իրավունքը վավեր կճանաչվի Ռուսաստանում աշխատանքի անցնելիս ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի համանախագահությամբ 2019 թվականին կայացած Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, համաձայն որի՝ ռուսական կողմը աշխատանքներ կիրականացնի աշխատանքային գործունեություն ծավալելու ընթացքում վարորդական իրավունքների փոխճանաչման ուղղությամբ օրենսդրական փոփոխության գործընթացն արագացնելու վերաբերյալ

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…