Քայլարշավային տուրիզմը ակտիվ հանգստի սիրահարներին հնարավուրություն է տալիս

          Քայլարշավները Հայաստանում

Քայլարշավային տուրիզմը ակտիվ հանգստի սիրահարներին հնարավուրություն է տալիս մոտիկից ծանոթանալ ու վայելել տեսարժան վայրերը, յուրօրինակ տեղանքներն իրենց մշակույթով ու բնությամբ:

Arshav

Քայլարշավները՝ առավեապես լեռնագնացությունը, լավ զարգացած են հարուստ բնություն ունեցող երկրներում:  Ճիշտ է, Հայաստանը չափերով մեծ չէ, սակայն հարուստ է գեղատեսիլ ջրվեժներով, լեռներով, գետերով ու լճերով և մեծ հետաքրքրություն է առաջացնում թե հայաստանաբնակների և թե օտարերկրյա այցելուների համար: Առանձնացնենք առավել ճանաչված քայլարշավային ուղղություններ Հայաստանում, որ պետք չէ բաց թողնել ու անկասկած պետք է այցելել:

Արագած՝ հարավային գագաթ

Հայաստանի ամենաբարձր լեռը Արագած լեռն է:  Այն կտրված է հայկական լեռնաշղթաներից և առանձնանում է յուրօրինակ բնությամբ. լեռը հարուստ է լճակներով ու մարգագետիններով: Փորձառու լեռնագնացները սկսնակսնակներին խորհուրդ են տալիս լեռ բարձրանալ  հուլիս և օգոստոս ամիսներին, երբ արահետնրը ավելի չոր են ու անվտանգ բարձրանալու համար:  Գագաթները տարվա բոլոր եղանակներին պատված են ձյունով: Ամենացածր գագաթը  հարավայինն է՝ 3887,8 մ, և ի տարբերություն հյուսիսային գագաթի առավել դյուրին է լեռնագնացության համար:

Ռապի լիճ

Արագածի լճերից է նաև Ռապի լիճը: Այն գտնվում է լեռան հյուսիսային մասում: Ծովի մակարդակից բարձր է 3001 մ: 1.2 հա մակերեսով այս գեղեցկուհին տարվա բոլոր եղանակներին հրապուրում է իր պարզ ջրերով:

Գեղարոտի ջրվեժ

Գեղարոտի ջրվեժը համարվում է բնության հուշարձան:  Այս հիասքանչ ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ ծովի մակարդակից 3000 մ բարձրության վրա: Ձմռանը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը թափվում  են մոտ 17 մետր բարձրությունից:

 

Աժդահակ լեռ

Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետը Աժդահակ լեռան գագաթ՝ն է 3597 մ: Լեռան խառնարանային լիճը, որպես հայաստանի ամենաբարձր լեռնային լիճ  աչքի է ընկնում իր զուլալությամբ ու հրապուրիչ տեսքով:

 

Արտանիշի լեռ

Արտանիշի լեռան բարձրությունը 2461 մ է: Արտանիշի լեռան գագաթը հնարավորություն է տալիս տեսնել աննկարագրելի տեսարան ՝ Սևանա լիճը իր ամբողջ հմայքով: Լեռը կարելի է բարձրանալ նաև ձմռանը, քանի որ շատ բարձր չէ և ձյունածածկ արահետները խնդիրներ չեն առաջացնում:

Արայի լեռ

Արայի լեռան բարձրությունը 2605 մ է, այն առանձնանում է իր յուրօրինակ բուսատեսակներով,  ձորակներով ու կենդանական աշխարհով:

Հատիս լեռ

Հատիս լեռան բարձրությունը  2528 մ է: Այստեղ է գտնվում Շամիրամի բերդի ավերակները: Ըստ ավանդության այստեղ է հանդիպել Արան Շամիրամին:

Թրջկանի ջրվեժ

Թրջկանի ջրվեժը նույնպես մտնում է բնական հուշարձանների ցանկում:Այն գտնվում է Փամբակ գետի ձախակողմյան վտակ՝ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Հայաստանի Ամենաջրառատ ու ամենաբարձր ջրվեժն է 23.5 մ բարձրությամբ:

 

Քայլարշավները մտավոր ու ֆիզիկական առողջության համար

Անհնար է չգայթակղվել բնության հրաշալի վայրերով և չմասնակցել այս ուղղություններ տանող քայլարշավներին:

Բացի վեյելելուց քայլարշավները օգտակար են մեր առողջության համար , քանի որ

  • նվազեցնում են սրտային հիվանդությունների հավանականությունները և բարելավում են արյան ճնշումը,
  • ձգում են մկանայյին հյուսվածքներն ու սպորտային տեսք հաղորդում,
  • օգնում են ազատվել սթրեսներից, վախերից ու ավելորդ հուզմունքներից,
  • նպաստում են կալորիաների այրմանը,
  • դարձնում են առավել նպատակասլաց:

Նախատեսվող իրերի ցանկ

Քայլարշավներին մասնակցելու համար անհրաժեշտ է զինվել կարևոր պարագաներով, որոնք պետք կգան ճանապարին:

 

  • Ամուր կոշիկներ, որոնք դիմացկուն կլինեն լեռնային կամ դժվարանցանելի վայրերի համար
  • Ուսապարկ. կարճ քայլարշավների համար բավական է ունենալ թեթև ուսապարկ, որի մեջ կարևոր տեղ կզբաղեցնի ջուրը: Երկար քայլարշավների համար նախատեսվում է ունենալ սննդի պաշար և վրան:
  • Եղանակին համապատասխան հանդերձանք, որը կլինի նաև թեթև և չի հաղորդի առավել ծանրություն:
  • Ջրակայուն բաճկոն, արևային ակնոց, գլխարկ
  • Վրան. պետք է ընտրել ամուր վրան: Եթե քայլարշավը նախատեսվում է ամռանը՝ երեք եղանակների համար նախատեսված վրանը բավական է, իսկ եթե ձմռանն եք պատրաստվում՝ ուշադրություն դարձրեք, որ վրանը ունենա հավելյալ ծածկոց ու դիմանա քամուն, անձրևին ու ձյանը:
  • Անհրաժեշտ է ունենալ նաև կողմնացույց, քարտեզ և GPS-ով հեռախոս:

Քայլարշավները հնարավորություն են տալիս հեռավոր եզերքներ բացահայտել, ձեռք բերել նոր ընկերներ, ծանոթություններ, սուր զգացողություններ, ապրել բնությանից մեզ ժառանգած ամեն մի մասնիկով և անկասկած մնալ առողջ ու տոկուն:

 

Խորհրդատվության և հրահանգավորման համար կարող եք դիմել  Lost in Armenia արշավական ակումբին։

Related Posts

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ Խաչատուրյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։ Այս մասին իր ուղերձում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր…

Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում  Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7…