«Արմենիա» ավիաընկերությունը պատրաստ է ՌԴ-ից անվճար հումանիտար բեռ տեղափոխել դեպի Հայաստան

5tonna

«Արմենիա» ավիաընկերությունը հոկտեմբերի 8-ին՝ Մինվոդի-Երևան և հոկտեմբերի 11-ին՝ Մոսկվա-Երևան չվերթներով անվճար պատրաստ է տեղափոխել հումանիտար բեռ դեպի Հայաստան։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

«Յուրաքանչյուր չվերթով առավելագույնը 5 տոննա բեռ։ Հաջորդ չվերթների մասով տեղեկությունը պարբերաբար կթարմացվի»,- նշել է Խաչատրյանը։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…