Ահաբեկչությունը չի կարող հայտնվել մեր սահմաններում. ԻԻՀ նախագահ

Parskastan

Իրանը չի կարող թույլ տալ, որ արկերը հայտնվեն իր սահմանների մոտ, և չի կարող թույլ տալ, որ այս պատերազմի պատրվակով ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում: Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է կառավարության նիստում:

«Մենք պայքարեցինք ահաբեկիչների դեմ և նրանց վտարեցինք մեր սահմաններից: Մենք տեղի ժողովուրդների օգնությամբ պայքարեցինք Սիրիայում, Լիբանանում և Իրաքում: Անընդունելի է, որ որոշ մարդիկ փորձում են ահաբեկիչներին Սիրիայից և այլ վայրերից տարբեր պատրվակներով տեղափոխել Իրանի սահմանին մոտ գտնվող շրջաններ»,- ասել է Ռոհանին:

Իրանի նախագահի խոսքով՝ ինքն այս նախազգուշացումը հնչեցրել է հակամարտության երկու կողմերին: Միաժամանակ, նա նախազգուշացրել է երրորդ երկրներին՝ հակամարտություն հրահրելու և «պատերազմի կրակը սաստկացնելու» անթույլատրելիության մասին:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…