Վիեննայի ահաբեկչության գործով կան ՌԴ-ի և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող ձերբակալվածներ

Vienna

Ավստրիայի ոստիկանությունը Վիեննայում  տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալել է 14 մարդ: Այս մասին տեղեկացնում են Ավստրիայի ներքին գործերի նախարարությունից:

18-28 տարեկան բոլոր ձերբակալվածները միգրանտներ են, նրանցից ոմանք անգամ Ավստրիայի քաղաքացի չեն: Նրանց նկատմամբ ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու գործով քննություն է իրականացվում։

Վիեննայի իրավապահ մարմինների ղեկավարությունը հայտնել է, որ ձերբակալվածների մեջ կան նաև երկքաղաքացիություն ունեցող անձինք՝ այդ թվում Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Բանգլադեշի և Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիություն ունեցողներ։

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…