«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սեփականատիրոջ գույքը կվերադարձնեն սարքին ու պիտանի վիճակում

Guyq

 «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կառավարության որոշման երկու նախագիծ է շրջանառվում, որը վերաբերում է արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերին ու կարգին (նշված հարթակում քննարկման վեջնաժամկետը նոյեմբերի 18-ն է):

Այլ կերպ՝ արտակարգ դրությունն ամենեւին էլ չի ենթադրում, որ սեփականատիրոջից գույքը հենց այնպես կվերցնեն ու կօգտագործեն:

Ի դեպ, գույքն ու այլ միջոցները կվերադարձվեն տեխնիկապես սարքին ու շահագործման համար պիտանի վիճակում` տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակին կամ ընդունման-հանձնման ակտին համապատասխան՝ իհարկե հաշվի առնելով օգտագործման հետեւանքով դրանց բնական մաշվածության աստիճանը:

Հստակեցվում է՝ արտակարգ իրավիճակներում մարդու կյանքի եւ առողջության պահպանման, վթարավերականգնողական եւ այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման եւ ապահովման նպատակով սեփականության իրավունքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող գույքն ու այլ միջոցները կարող են օգտագործվել համարժեք փոխհատուցմամբ»:

                              Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…