Թուրքիան և Ուկրաինան համատեղ կորվետներ կարտադրեն

razmanav

Ուկրաինան ընդլայնում է Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում։  Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում գտնվող Օկեան նավաշինարանում Թուրքիան և Ուկրաինան համատեղ կորվետներ կարտադրեն։

Կորվետ — ռազմանավերի դաս, որոնք նախատեսված են ափամերձ գոտում պարեկային և պահակային ծառայության համար: Կորովետների հիմնական խնդիրներն են պարեկային և հակա-սուզանավային պաշտպանությունը ափերին։

Նշենք, որ հոկտեմբերին Թուրքիայում և դեկետեմբերի 14-ին Կիևում Թուրքիայի ու Ուկրաինայի միջև համաձայնագրեր էին ստորագրվել։ Ըստ վերջին համաձայնագրերի՝ Թուրքիան բավարարելու է Ուկրաինայի նավատորմի կարիքները՝ Կիևին տրամադրելով թուրքական տեղական արտադրության «Ada» հակասուզանավային կորվետներ և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ինչպես նաև հիմնվելու է կորվետների համատեղ արտադրություն։

Նավաշինարանի վայրն ընտրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը՝ հաշվի առնելով տեխնիկական առանձնահատկությունները։

Հիշեցնենք, որ 2020թ․ փետրվարի 3-ին Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմաֆինանսական համագործակցության և օգնության վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրվել։

Ավելի վաղ ուկրաինական «Ukroboronprom» ընկերությանը կից «Ukrspetseksport»-ի և թուրքական «Baykar» մեքենաշինական ընկերության միջև զենքի և օդատիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կազմակերպություն էր հիմնվել։

Իսկ հոկտեմբերին Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանն ու Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը ռազմական նավերի, ԱԹՍ-ների և բոլոր տեսակի տուրբինային շարժիչների կառուցման համատեղ նախագծեր սկսելու և իրականացնելու մտադրության մասին հուշագիր էին ստորագրել:

 

ermenihaber.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…