«Արցախի պատերազմում Իրանը պիտի մի կողմ դներ դիվանագիտական պատշաճությունն ու աջակցեր Հայաստանին»

Iran

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Մահմուդ Ահմադի Բիղաշը կարծիք է հայտնել, որ Հայաստանին աջակցելն իր երկրի արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը պիտի լինի:

Պատգամավորը մասնավորապես ասել է. «Արցախյան պատերազմում Իրանը պետք է մի կողմ դներ դիվանագիտական պատշաճությունն ու աջակցեր Հայաստանին: Այսօրվա Ադրբեջանի Հանրապետության և Հարավային Կովկասի որոշ մասեր պատմական փաստաթղթերով մայր հայրենիք Իրանի մի մասն են։ Ապագայում եթե մի բան լինի, դրանք պետք է հանձնվեն Իրանին: Իրանն առանց նախապայմանների պետք է աջակցի Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանմանը»:

Իրանցի մեկ այլ պատգամավոր Ալի Ասքեր Հանին էլ, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ադրբեջան այցի ժամանակ արտասանած ոտանավորին, սոցիալական ցանցում կիսվել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի կախաղան բարձրացվելու պահին արված լուսանկարով ու կցել հետևյալ գրառումը. «Պարո՛ն Էրդողան, իրանի հողերի վրա աչք դրած անձի վերջն այսպես է լինում»: 

 

ermenihaber.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…