Թուրքիան փորձում է Պակիստանի հետ ռազմական ինքնաթիռներ և հրթիռներ արտադրել․ Bloomberg

Chinakan ev Pakistanyan

Թուրքիան աշխատանքներ է տանում Պակիստանի հետ համատեղ ռազմական ինքնաթիռներ և հրթիռներ արտադրելու ուղղությամբ, ինչը ՆԱՏՕ-ի անդամ երկրին հնարավորություն կընձեռի օգտվել չինական արժեքավոր ռազմական տեխնոլոգիաներից։

Այս մասին գրում է ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Նշվում է, որ Թուրքիայի ՊՆ և կառավարության պաշտոնյաները պարբերաբար բանակցություններ են վարում պակիստանցի գործընկերների հետ՝ Պակիստանի հետ ռազմական սարքավորումներ զարգացնելու և արտադրելու վերաբերյալ։ Վերջին բարձր մակարդակի քննարկումը հունվարին էր, սակայն հայտնի չէ, թե որքանով են կողմերը մոտ վերջնական համաձայնությանը։

Պակիստանը Չինաստանի հետ համատեղ արտադրում է JF-17 Thunder կործանիչներ, բացի այդ՝ խոսակցություններ կան, որ իր “Shaheen” («Շահին») բալիստիկ հրթիռների համար օգտագործել է չինական նախագիծ։ Իսկ Թուրքիան, ըստ աղբյուրի, ցանկանում է դաշնակցել միջուկային տերություն համարվող Պակիստանի հետ, որպեսզի համատեղ իրագործեն «Սիփեր» (Siper կամ «Հիսար Ու») հեռահար ՀՕՊ ծրագիրը, ինչպես նաև արտադրեն թուրքական TF-X կործանիչը։


Թուրքական արտադրության 5-րդ սերնդի TF-X կործանիչների առաջին թռիչքը նախատեսվում է 2025 թ․, իսկ «Սիփեր» հեռահար ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիայի զինված ուժերին ծրագրվում է 2023 թվականին, սակայն դեռևս հայտնի չէ, թե դրանց փորձարկումներն ինչպիսի արդյունքներ կգրանցեն։



Ակնկալվում է, որ ռազմական ոլորտում Թուրքիայի մերձեցումը Չինաստանի հետ էլ ավելի կսրի թուրք-ամերիկյան հակասությունները։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն արդեն իսկ պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի նկատմամբ՝ ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։ Բացի վերջինիս ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից դուրս թողնելուց՝ Միացյալ Նահանգները Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությանն արգելել է ամերիկյան արտադրանքի արտահանման արտոնագրերն օգտագործել, ինչպես նաև սառեցրել վարչության նախագահ Իսմայիլ Դեմիրի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվներն ու սահմանափակել նրանց մուտքի արտոնագրերը։

Դեռևս հստակ չէ, թե ինչպիսին է պաշտոնական Պեկինի վերաբերմունքն իր պաշտպանական տեխնոլգիաներով Թուրքիայի հետ կիսվելու առումով։ Սակայն օրերս Չինաստանի արտգործնախարարը, պատասխանելով զենքի արտահանման արգելքների վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ իրենք միշտ պատասխանատվությամբ են մոտենում այդ գործընթացին և հետևում են միջազգային պարտավորություներին ու օրենքներին։

 

razm.info

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…