BMW-ն մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ. 5 վիրավորների մեջ կան երեխաներ

Mkhrchvel e

 Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում  Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է Howo մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Հրազդան» բժշկական կենտրոն:  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:    Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ  վիրավորներին  առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել Հրազդանի  հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներից մի քանիսին հիվանդանոց  է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ տեսուչ Մանվել Մելքոնյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է  օպերատիվ խումբը՝   բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է  վարորդների և վիրավորների ինքնությունը 

 

shamshyan.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…