Գիտեր՝ իրեն ինչ է սպասվում. Սուրիկ Խաչատրյանը՝ որդու ձերբակալման մասին

giter

ArmLur.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտնեց` «Իմ որդին գիտեր, որ իր նկատմամբ քրեական գործ կար, բայց էլ չէր դիմանում, Սյունիքի հետ կապված շատ էր մտահոգվում: Ես չեմ չափազանցնում, ասեց թող տանեն կալանավորեն , ինչ ուզում են, անեն, ես պետք է գնամ իմ հայրենիք,  իմ Սյունիք: Ձեզ ասեմ մեկ բան էլ ու վերջ, երբ նա մեկնեց Անգլիա, իր ա նկատմամբ ոչ մի քրեական գործ չկար, հետո են հարուցել քրեական գործը: Ինքը քառօրյա պատերազմին 15 օր «Եղնիկերում» է եղել, շատերը կվկայեն այդ մասին, բայց հիմա էլ չէր դիմանում՝ շատ լավ իմանալով, որ գա Հայաստան, այդտեղ ինչ է սպասվում իրեն, բայց որոշեց ու եկավ, հայրենիքը թանկ է ամեն ինչից»,-հայտնեց Սյունիքի նախկին մարզպետը:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին, ժամը 00.10-ին, Դոհա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին տեղափոխվել 26-ամյա Տիգրան Խ.-ն, որը 2018 թ. օգոստոսի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 327-րդ (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նշենք, որ Տիգրան Խ.-ն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…