Թուրքիայի ԱԳՆ. «Հավատում ենք, որ Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը կշարունակի տարածաշրջանին օգուտ բերել»

Turqiai agn

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը  (ԱԳՆ) 1921 թվականի մարտի 16-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) հետ կնքված «Բարեկամության և եղբայրության մասին» Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են նույն արդյունավետ երկխոսությունն ու համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, ինչպես դա անում էին հարյուր տարի առաջ:

Անկարան վստահ է, որ առաջիկայում նման համագործակցությունը կնպաստի ոչ միայն Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերություններին, այլ նաև տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։

«Վերոնշյալ փաստաթուղթը, որը հիշատակվում է մեր ընդհանուր պատմության մեջ որպես Մոսկվայի պայմանագիր, կարևոր տեղ է զբաղեցնում թուրք-ռուսական հարաբերություններում», — նշված է Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից մեկ տարի անց ստորագրված համաձայնագրի քաղաքական նշանակության վրա այդ պատմական ժամանակահատվածի ընդհանուր համատեքստում:

«Ի թիվս այլ բազմաթիվ հետևանքներիч փաստաթուղթն ունեցավ նաև իրավական հետևանքներ, որոնք մինչ այժմ մնում են արդիական», — ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…