Սերգեյ Շոյգուն՝ Արցախյան պատերազմի մասին

Sergei

 Լեռնային Ղարաբաղը բավականին բարդ օպերացիա էր, ղազախական «Թենգրի-նյուզ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը: Ըստ Սերգեյ Շոյգուի՝ պատճառն այն էր, որ իրար հետ պատերազմում էին Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդներ: Մյուս պատճառը, ըստ Շոյգուի, գործընթացին Թուրքիայի ներգրավումն էր:

Սերգեյ Շոյգու (ՌԴ պաշտպանության նախարար) — Պետք էր այդ հարցով զրուցել նաև թուրք գործընկերների հետ: Մեր նախագահը, հավատացեք, հսկայական ջանքեր է գործադրել: Նա ստիպված էր բոլորին համոզել: Այսինքն՝ չկար մեկը, որն ասեր. «Ես համաձայն եմ, միայն թե մյուս կողմին համոզեք»: Առաջին ձեռքբերումն այն է, որ մարդիկ դադարել են սպանել իրար: Երկրորդ՝ հուսով եմ՝ եկել է ժամանակը, երբ Հայաստանը և Ադրբեջանը երկկողմ շփումների դուրս կգան և կսկսեն խոսել իրար հետ:

Այստեղ շատ բան պայմանավորված է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններով: Բացի այդ, նոր խաղացողներ են ի հայտ գալիս, հայտնվում են հին հարևանները՝ իրենց առաջարկներով: Խոսքս Իրանի մասին է: Դա և՛ ենթակառուցվածքների, և՛ երկաթուղու, և՛ հիդրոէներգետիկայի, և՛ տրանսպորտային հաղորդակցության զարգացումն է:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story