Ավտովթար Երևանում. 32-ամյա վարորդը Bentley-ով անվտանգության նախազգուշացնող նշանների բացակայության պատճառով կախված վիճակում հայտնվել է փոսում.

Bentley ov

 Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ից 04։30-ն ընկած ժամանակահատվածում 32-ամյա Կարապետ Թահհանը իր վարած Bentley մակնիշի 77 XF 777 համարանիշի ավտոմեքենայով Նազարբեկյան  փողոցի 25/1 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կախված վիճակում հայտնվել շինության նպատակով կոյուղաջրերի համար փորված փոսում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Հարություն Թագվորյանն ու Արմեն Դումանյանը։ Փաստի առթվ Հ. Թագվորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա սթափ է։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ նշված հատվածում տևական ժամանակ է՝ շինարարական աշխատանքներ են ընթանում, սակայն նախազգուշացնող ոչ մի նշաններ տեղադրված չէն, և վարորդները կարող են չնկատել և տեղի ունենա վթար, ինչը այս պահին կա. «Իսկ թե ով է փոխհատուցելու քաղաքացու վնասը, չգիտենք։ Լավ կլիներ, որ կառուցապատող ընկերությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, կահավորեր համապատասխան նախազգուշացնող նշաններով և տեղադրեր նաև լուսային փարոսիկներ։ Իսկ եթե այդ ամենը արված լիներ, այս վթարը տեղի չէր ունենա»։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

shamshyan.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…