ՀՀ քաղաքացիները կամավորության հիմքով կարող են ծառայել Արցախում. Վիտալի Բալասանյան

Arcakh

 Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը «Sputnik Արմենիայի» հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ ՀՀ քաղաքացիները կարող են Արցախի բանակում ծառայել կամավորական հիմքով:

Նրա խոսքով՝ համաձայն բանակում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների՝ ցանկացողները կարող են ժամանել, գրանցվել իբրև Արցախի քաղաքացիներ և ծառայել Պաշտպանության բանակում:

Բալասանյանը նաև հաստատել է տեղեկությունը, որ ներկայումս Հայաստանից Արցախ զորակոչ չկա:
Արցախի ԱԽ քարտուղարը նաև հերքել է տեղեկությունները, որ Հայաստանը սկսել է Արցախից զորքերի դուրսբերման գործընթացը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…