Թուրքիայում դատարան է տեղափոխվել Ստամբուլի կոնվենցիան չեղարկելու հարցը

Stambulyan

Մարտի 20-ին Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել էր Ստամբուլյան կոնվենցիա անունով հայտնի «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային» Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշումը: 

Բազմաթիվ միջազգային և թուրքական կազմակերպություններ են դատապարտել Էրդողանի հիշյալ որոշումը: Մի շարք փաստաբաններ էլ այն կարծիքին են, որ կոնվենցիան չի կարող նման որոշմամբ չեղյալ հայտարարվել:

Այդ որոշման կապակցությամբ Թուրքիայի պետական խորհրդում գործ է հարուցվել:

Թուրքիայի դատավորների և դատախազների միության (YARSAV) նախկին նախագահ Օմեր Ֆարուք Էմինաղաօղլուն Twitter-ում գրել է, որ այդ հարցը դատարան է տեղափոխել: Նա նշել է, որ պետխորհրդում գործը հարուցվել է մի կնոջ անունից և ուղղված է ոչ թե Թուրքիայի նախագահի անձի, այլ նախագահականի դեմ:

 

ermenihaber.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…