Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Mercedes-ը բախվել է գազատար խողովակի երկաթե հենասյուներին և գլխիվայր հայտնվել դաշտում.

Vtar

 Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։  Ժամը 12։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյուներին և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Լեռնիկ Հովսեփյանն ու Հրաչյա Սերոբյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ էջմիածնի տարածքային տեղամասի ծառայողները՝ տեղամասի պետի տեղակալ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։ «Գազպրոմ»-ի աշխատակիցները ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարը վերացնելու ուղղությամբ։ Բարեբախտաբար, գազի արտահոսք չի եղել, իսկ վթարը վերացնելու համար նրանք դեպքի վայր պետք է բերեն հատուկ տեխնիկա, այդ թվում՝ վերամբարձ կռունկ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…