Առանձնապես խոշոր չափերի կանեփի բույս ցանելու և աճեցնելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ

Kanep

 ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ 2021թ. ապրիլի 4-ին Կոտայքի մարզի Արզական գյուղի Ամառանոցային թաղամասի Այգեգործական փողոցի տներից մեկում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «կանեփի մասնագիտացված ջերմոցային տնտեսություն», որտեղից  առգրավվել են 97 տարաների մեջ աճեցված առանձնապես խոշոր չափերի՝ 120 կանեփի բույսեր, 2 և 32 գրամ քաշերով կանեփի յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներ, երկու հատ ապակյա կոլբաներ, մեկ հատ ներարկիչ, նյութով լցված ապակյա տարա՝ «серебро серникислое» գրառմամբ: Բացի այդ, հայտնաբերվել են թափանցիկ հեղուկով լցված դույլեր՝ հատակին նստվածքներով:

Մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, վերոնշյալ տանը տարաների մեջ առանձնապես խոշոր չափերի կանեփի բույս ցանելու և աճեցնելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել են  Երևան քաղաքի երեք բնակիչներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story