ՀՀ մարզերում վերսկսվել են կենսական նշանակության ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները. Սուրեն Պապիկյան

Chanaparhner
✅Այս տարի կենսական նշանակության ճանապարհներ են վերականգնվում հանրապետության Լոռու‚ Արագածոտնի‚ Սյունիքի‚ Արարատի‚ Արմավիրի‚ Գեղարքունիքի‚ Շիրակի մարզերում։
Վերականգնվող ճանապարհներն են՝
• Շիրակ-Կամո (5 կմ)
• Մ6-Եղեգնուտ-Դեբեդ (8.2 կմ)
• Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր (9.8 կմ)
• Տ-5-32-Կաթնաջուր (4.7 կմ)
• Մ2-Նորավան (5.45 կմ)
• Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 (4.4 կմ)
• Մ4-Սևան- «Աղթամար» համալիր- Մ4 (5.3 կմ)
• Մ11-Ախպրաձոր ճանապարհի 2 հատվածները (15.37 կմ)
• Լուկաշին-Հ17 (3.15 կմ)
• Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի (5.4 կմ)
• Խոտ (1.96 կմ)
✅Ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում կվերականգնվի մոտ 68.7 կմ երկարությամբ 12 ճանապարհահատված։
✅Ճանապարհների վերականգնումը նախատեսված է ավարտել 2021 թվականին։
✅Կենսական նշանակության ճանապարհներն ապահովում են համայնքների և հիմնական ճանապարհների (հանրապետական կամ միջպետական նշանակության) միջև տրանսպորտային կապը՝ բարելավելով բնակչության կենսամակարդակը։
✅ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…