Պետությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը

ekamtahark

 ՀՀ կառավարությունը հակված է վերանայել բնակարանների ձեռքբերման համար հիփոթեքային վարկի սպասարկման մասով եկամտային հարկի վերադարձի համակարգը՝ կամ դադարեցնելով դրա գործունեությունը կամ պարզապես ձևափոխելով այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում մեկ այլ նախագծի քննարկմանը:

«Ժամանակին, երբ համակարգը ներդրվել է, ներկայացվել են հիմնավորումները, սակայն  անցել է որոշակի ժամանակահատված, և  հետահայաց վերլուծությունը մեզ թույլ է տալիս պնդել, որ համակարգի վերաբաշխողական էֆեկտը չի գոհացնում՝ այն իմաստով, որ այն առաջնային նպատակը, որը հետապնդվում էր այս օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ էության ամբողջությամբ չի իրագործվում: Իսկ դա բնակարանային ապահովման խնդիր ունեցող անձանց պետական աջակցությունն էր»,-ասաց Պողոսյանը:

Կառավարությունը կարևորում է, որ այս համակարգն ընկալվի ոչ թե որպես հարկային արտոնություն, այլ որպես բյուջետային աջակցության գործիք: «Մենք ունենք համոզմունք, որ այս ծախսը բնույթով սոցիալական  չէ: Եվ այսօր՝ հատկապես հետպատերազմյան և համավարակային այս ժամանակաշրջանում ունենք շատ ավելի այլ առաջնահերթություններ»,-ասաց փոխնախարարը:

Համակարգի շահառուների թիվը և ըստ այդմ՝ հետ վերադարձվող եկամտային հարկի գումարներն աճում են սրընթաց: Եթե համակարգի ներդրման առաջին տարում ընդամենը 253 մլն դրամ է վերադարձվել, ապա 2019-ին այդ գումարը հասել է 7.9 մլրդ դրամի: Իսկ 2020 թվականը ամփոփվել է 13.3 մլրդ դրամով: Պետության կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 3-4 տարիներին այս սրընթաց աճի տեմպը պահպանվելու է, սա հարում են ռիսկ:

«Այս ամենը հաշի առնելով՝ կառավարությունը չի թաքցել և բոլոր պատեհ առիթներով հայտարարել է, որ փորձելու է գտնել հարմար պահ և համակարգը վերանայել այն տրամաբանությամբ, որ կամ դրա գործունեությունը դադարեցվի, (իհարկե բոլոր նրանք, որոնք հասցրել են մաս կազմել այս համակարգի, կշարունակեն մինչև իրենց վարկային պայմանագրերի ավարտը) կամ ձևափոխվի՝ որոշակի սահմանափակումներով: Այդ պահը կարծես չի գտնվել՝ հայտնի իրողություններով պայմանավորված: Երբ երկրում տնտեսական ակտիվության անկում նկատվեց, գուցե այո, դա ամենահարմար պահը չէր այս համակարգի կիրառությունը վերացնելու կամ ձևափոխելու առումով, բայց այդ հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,-ասաց Պողոսյանը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…