Լարման օջախ թուրք-չինական հարաբերություններում

Turqia Chinastan

 Անկարայում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիու Շաոբինը կանչվել է  Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառն Անկարայում Չինաստանի դեսպանության Twitter-ի էջում արված գրառումն է, որն անհանգստացրել է Թուրքիայի ղեկավարությանը: 

Ապրիլի 5-ին Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեները Twitter-ում Չինաստանի տարածքային ամբողջականությանը հակասող գրառում էր արել՝ նշելով. «Արևելյան Թյուրքեստանը (Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի արևմտյան տարածքները-խմբ.) մի օր անպայման անկախանալու է» :

Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշն էլ Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում 31 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունը  «կոտորած» էր որակել:

Թուրք քաղաքական գործիչների գրառումներին ի պատասխան՝ Չինաստանի դեսպանության Twitter-ի էջում հետևյալ գրառումն է արվել.

«Չինական կողմը կտրականապես դեմ է և խստորեն դատապարտում է ցանկացած անձի կամ ուժի ցանկացած մարտահրավեր՝ ուղղված Չինաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:

Գրառմանը կից նշվել էր նաև Աքշեների և Յավաշի թվիթթերյան հաշիվները:

Ավելի ուշ Աքշեների կուսակցությունը հակադարձել է Չինաստանի դեսպանության հայտարարությանը՝ նշելով. «Դադարեք դատարկաբանել։ Նախևառաջ  կանգնեցրեք ույղուրների դեմ ձեր կողմից իրականացվող ցեղասպանությունը»:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…