WhatsApp-ի նոր գործառույթը կհեշտացնի iOS և Android սարքերի միջև տվյալների փոխանցումը

app

 WhatsApp մեսենջերը պատրաստվում է ներկայացնել այնպիսի տարբերակ, որը կհեշտացնի  նամակագրության պատմության փոխանցումն iOS և Android սարքերի միջև:

Այս մասին տեղեկացնում է WABetaInfo պորտալը:

Նշվում է՝ նոր գործառույթը, որը հայտնի է «միգրացիա» (թարգմ.՝ գաղթ) անունով ներառում է նամակագրությունների, հաղորդագրությունների պատմության, ստացված ֆայլերի և բաժանորդագրությունների փոխանցում մի հարթակից մյուսը:

Այժմ փոխանցում հնարավոր է իրականացնել միայն երրորդ ծրագրերի օգտագործման դեպքում: Սրա պատճառն այն է, որ Apple-ի սարքերում պահուստավորումը արվում է iCloud ամպային ծառայության մեջ, իսկ Android սարքերը տվյալները պահուստավորում են Google Drive-ում:

Նոր գործառույթն այժմ փորձարկման փուլում է և հասանելի կլինի WhatsApp-ի հաջորդ թարմացման մեջ:

tert.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…