Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

Pashinyan Asad

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Ազգային տոնի առթիվ:

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ։

Հայ և սիրիացի ժողովուրդները կապված են պատմական սերտ առնչություններով և բարեկամական զգացմունքներով, որոնք իրական հիմք են հանդիսացել մեր երկրների միջև համագործակցության և հարաբերությունների զարգացման համար։

Լիահույս եմ, որ Սիրիայի ժողովուրդը շուտափույթ կհաղթահարի ծանր ճգնաժամի հետևանքներն ու կընթանա խաղաղության և կայունության ուղիով։ Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը` շարունակելու մեր նպաստը բերել առկա մարդասիրական խնդիրների լուծմանն ու մեր երկրների միջև ավանդական երկխոսության առավել խորացմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- նշված է ՀՀ վարչապետի ուղերձում։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…