Կասկադյորական ավտովթար Արարատի մարզում. 06-ը բախվել է կամրջի հենապատերին և կողաշրջված հայտնվել ճաղավանդակի վրա. կա վիրավոր, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի.

Vtar

Այսօր՝  ապրիլի 25-ին, խոշոր և կասկադյորակյան ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:   Ժամը 20:10-ի սահմաններում, ՎԱԶ-2106 մակնիի ավտոմեքենան, Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 2.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի հենապատերին, այնուհետև կիսակողաշրջված վիճակում հայտնվել կամրջի երկաթե ճաղավանդակների վրա:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:   Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները:   Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:   Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:   Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի, ու եթե կամրջի վրա երկաթե ճաղավանդակներ չլինեին (իսկ նման կամուրջներ հանրապետությունում շատ կան), ապա ավտոմեքենան կամրջից ցած կընկներ:  

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…